Վեց օր շարունակ Հանրապետությունում հաստատվում էր կորոնավիրուսայի հիվանդության 200-ից նվազ դեպք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր էր՝ 203 հաստատված դեպք, սակայն բարձր է եղել նաև հետազոտությունների թիվը՝ 1938 իրականացված թեստ։
Կառավարության ղեկավարը նշեց, որ նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել կարծես թե նորից սկսվում է շարունակվել և սա կապվում է հակահամաճարակային կանոնների պահպանման հետ։
Նա կարևորել է հետազոտությունների թվի ավելացումը, իսկ հանրությանը ևս մեկ անգամ հորդորել պահպանել հակահամաճարակային կանոնները։