Կառավարությունը հունվարի 21-ի նիստում քննարկեց ու ընդունեց «Գովազդի մասին օրենքի» մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
Նախագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիաճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում:
Օրենքը կխմբագրվի՝ նախատեսելով, որ նշված պահանջը վերաբերում է վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի և խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումներին: