Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Հայրենադարձի իրազեկման շարք» նախաձեռնությունը, որի առաջին հանդիպումը «Լիբանանահայեր. ինտեգրման հարցեր» թեմայով էր: Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։
«Մեր գրասենյակում կայացած քննարկմանը մասնակցում էին 100 հայրենադարձ լիբանանահայեր: Հայրենադարձության և ինտեգրման հարցերի համակարգող Հովհաննես Ալեքսանյանը նախ ներկայացրեց հայրենադարձների ինտեգրման խնդրիներին և լուծումներին վերաբերող տեղեկատվություն՝ պարզաբանելով ՀՀ քաղաքացիության ու կացության կարգավիճակի ձեռքբերման, գրանցման, նախակրթարաններում, հանրակրթական, բուհական, առողջապական հաստատություններում գրանցվելու, անձնական օգտագործման գույքն ու ավտոմեքենան առանց մաքսային տուրքի վճարման մաքսազերծելու, սոցիալական օժանդակության, աշխատանքի տեղավորման, զինվորական ծառայության, վարորդական իրավունքի ձեռքբերման, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցեր։