Առաջիկա վեց ամիսների ընթացքում 8,6 մետրանոց, ցածր հատակով և բարձր ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երևան:
Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա հայտնեց, որ կժամանի նախ 161, ապա մնացած 50 ավտոբուսը, որոնք ձեռք բերելու համար պայմանագրեր են ստորագրվել:
Ավտոբուսներն աշխատում են CNG-ով, որը դասվում է կանաչ վառելիքների շարքին: