ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը մասնակցում է Քրիստոսի Պայծառակերպության տոնին՝ Վարդավառին: Նա այս առիթով գրառում է արել:
«Զգուշացում Հայաստան ժամանող ֆրանսիացիներին: Զատիկից 14 շաբաթ անց հայերը՝ մեծ ու փոքր, նշում են Վարդավառի տոնը:
Հետևաբար, ջրվելը, ցողվելն ու թրջվելն անխուսափելի է: Այս տոնն զգալու լավագույն միջոցը դրան մասնակցելն է»,-գրել է դեսպանը: