«Ազիմուտ» ավիաընկերությունը երկարաձգել է 2021-2022 թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում նախատեսված Կալուգա–Երևան ուղիղ չվերթները։
Իչպես հայտնում են Կալուգայի շրջանի մամուլի ծառայությունից, նշված ուղղությամբ նոյեմբերի 5-ից մարտի 25 -ն ընկած ժամանակահատվածի տոմսերի վաճառքը բաց է։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ «Ազիմուտը» կշարունակի ուղիղ չվերթներ իրականացնել Կալուգայից Երևան 2021-2022 թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածում:
«Այս ընթացքում չվերթները կիրականացվեն շաբաթը մեկ անգամ՝ ուրբաթ օրերին», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2020 թ. մարտին Կալուգայի և Երևանի միջև ուղիղ չվերթները դադարեցվել էին կորոնավիրուսային համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով, թռիչքները վերսկսվել էին 2021 թվականի հունիսին: