Այսօր երեկոյան ժամերին, հոկտեմբերի 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին և 6-ին կնվազի 8-10 աստիճանով։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: