Մայրաքաղաքում և հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»: Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։