ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցած նիստի օրակարգային հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։
Ըստ այդմ՝ որոշվեց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին: