Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ դուրս կգա վաղը` դեկտեմբերի 12-ին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում մայրաքաղաքում վաղն սկսում է աշխատանքը հանրային տրանսպորտի նոր շարժակազմը։
Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով։
Մինչև միասնական էլեկտկրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100 դրամանոց մետաղադրամներ։ Խնդրում ենք ավտոբուսից օգտվելիս ունենալ 100 դրամանոց մետաղադրամներ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ դեկտեմբերի 12-ից միջին դասի նոր ավտոբուսներով կսպասարկվեն Երևանի ներհամայնքային ավտոբուսային հետևյալ երթուղիները՝ 3,20,97,99: