Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը դարձել է Balenciaga բրենդի, որը պատկանում է ֆրանսիական Kering նորաձևության խմբին, պաշտոնական դեսպանը:
Այս մասին հեռուստաաստղը խոսել է իր սոցցանցերում՝ հղում կատարելով բրենդի Instagram-ի օգտահաշվին։ Բոլոր հին հրապարակումները ջնջվել են օգտահաշվում և տեղադրվել երկու նոր հրապարակում, որոնցից առաջինում Քարդաշյանի՝ Balenciaga-ի հագուստով ֆոտոշարքն է։ Գաղտնիք չէ, որ Քարդաշյանը բրենդի երկրպագու է. աստղը Balenciaga-ի հանդերձանքով հայտնվել է Met Gala ամենամյա բարեգործական միջոցառմանը, որն անցկացվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի զգեստների ինստիտուտի համար միջոցներ հավաքելու նպատակով, և NBC-ի Saturday Night Live ժամանցային հեռուստաշոուում:
Իր բաժանորդների հետ նորությամբ է կիսվել նաև Balenciaga նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան՝ գրելով, որ վերջապես Քիմ Քարդաշյանը դարձել է Balenciaga-ի գովազդային արշավի նոր դեմքը։