Փետրվարի 19-ին և 20-ին իտալական Նարդո քաղաքի հավատացյալները կնշեն քաղաքի հովանավոր սրբի ավանդական տոնը:
Նարդոն Իտալիայի միակ քաղաքն է, որի գլխավոր և միակ հովանավոր սուրբը Սուրբ Գրիգոր Հայ Լուսավորիչն է (San Gregorio Armeno l’Illuminatore)։
Գրիգոր Լուսավորչին մեծարում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին, այլև ռուս ուղղափառ, հռոմեական կաթոլիկ և անգլիկան եկեղեցիները։ Քաղաքի գլխավոր տաճարի վրա բարձրանում է հայ սրբի հուշարձանը։
Տոնի ընթացքում արքեպիսկոպոս և առաքելական նվիրակ վերապատվելի Լուիջի Պէցզուտոյի նախագահությամբ տեղի կունենա Պապական հանդիսավոր արարողություն՝ Նարդո Գալիպոլիի թեմի եպիսկոպոս Տեր Ֆերնանդո Ֆիլոգրանայի մասնակցությամբ։