Մայրաքաղաքում այսօր, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:
Ապրիլի 30-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում ապրիլի 29-ին, մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 30-ի, մայիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։