Թուրքիան և Հայաստանը դարձել են մայիսյան տոներին ռուսաստանցիների համար ամենահայտնի արտասահմանյան ուղղությունները։ Ինչպես հաղորդում է TACC-ը՝ Tinkoff տուրիստական ծառայությանը հղումով, երկու երկրներին էլ բաժին է ընկնում ավիատոմսերի պատվերների 40%-ը։
Այս ժամանակահատվածում պահանջարկ ունեն նաև դեպի Ուզբեկստան, Տաջիկստան և Ղրղզստան չվերթները։ Ներքին ռուսական ուղղությունների շարքում առաջատարը Մոսկվան է, ընկերության յուրաքանչյուր հինգերորդ հաճախորդը մտադիր է այնտեղ գնալ: Բացի այդ, ռուսները նախատեսում են այցելել Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Կալինինգրադ և Միներալնիե Վոդի։