Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման ենթարկված Արփինե անունով հայ կնոջ ընտանիքին։
Կարո Փալյանը իր Twitter-յան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երեկ այցելել է Սամաթիայում մայիսի 31-ին ատելության հողի վրա դանակահարված հայ կնոջ ընտանիքին և տեղեկացրել, որ նրանք, որոշել են լքել Թուրքիան։
Կարո Փալյանը հավելել է, որ հայ կնոջ վրա հարձակում գործած անձինք դեռևս ձերբակալված չեն։