Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 13-ի գիշերը, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ին, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 16-ի առավոտյան ժամերին և ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի և 16-ի գիշերը, 15-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Մայիսի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։