Այսպիսի գագաթնաժողովները շատ կարևոր են մեզ համար, քանի որ սա մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս մեզ՝ շփվելու ոլորտի հետ և հասկանալ խնդիրները: Orion summit 2022-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը:
Նրա խոսքով՝ Օրիոն հարթակում կարող են միասին գտնել լուծումներ ստեղծված խնդիրների վերաբերյալ, բացի դա, նախարարությունն ավելի տեղեկացված կլինի, թե ինչ ծրագրերով կարող են զարգացնել ոլորտը: Խոսելով պանելային քննարկումների մասին, փոխնախարարն ասաց, որ առանցքային էր այն, որ Հայաստանի Հանրապետությունը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր, անցում է կատարում դեպի բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու:
«Այստեղ շատ կարևոր են այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք: Մասնավորապես դասընթացները և գաղափարից բիզնես դրամաշնորհի ստարտափի աջակցության ծրագրի շրջանակում մենք առաջնային ենք համարում նրանց խրախուսելու, աջակցելու և զարգացնելու գործունեությունը»,- ասաց փոխնախարարը:
Սահակյանի խոսքով՝ սա Օրիոնը յուրահատուկ հարթակ է, որը հնարավորություն է տալիս բացահայտելու գործընկերներին և համատեղ՝ ոլորտի գործընկերների հետ փնտրել լուծումներ:
«Մենք դասընթացներ ենք կազմակերպել հինգ ոլորտում՝ կիբեռանվտանգություն, ինժեներություն, բլոկչեյն, արհեստական բանականություն և տեխնոլոգիական ձեռներեեցություն: Այս բոլոր ուղղությունները հակված են նրան, որ այն մասնակիրցներ, որոնք կստանան գիտելիքները գնան ոլորտ և զարգացնեն իրենց դա: Միանշանակ չի կոնկրետ ուղղության զարգացումը, քանի որ պահանջարկը՝ պահանջարկ, բայց մենք նայում ենք ապագա զարգացման թրենդները: Հայաստանը ոչ թե դիրքավորվում է այսօրվա կարիքներից ելնելով, այլ ապագայի»,- ասաց փախնախարարը:
ՀՆա վստահեցրեց, որ Հայաստանն ունի շատ մեծ պոտենցիալ ՏՏ ոլորտում հաջողելու և սա նախաձեռնություններից մեկն է, որը հաստատուն քայլերով գնում է այդ նպատակի իրագործմանը: