Հանրապետության տարածքում օգոստոսի 9-ին շրջանների զգալի մասում, 9-ին, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնել են ԱԻՆ-ից:
Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 9-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Արցախում ջերմաստիճանը ցերեկը կանխատեսվում +26-ից +31 աստիճան, գիշերը օդի ջերմաստիճանը կլինի +19-ից +23 աստիճան տաքություն: Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: