Այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված ընտանիքներին։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Նշվում է, որ մարզպետարանը դիտարկում է ընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման, մանուկների կրթության ապահովման, ընտանիքների անդամների զբաղվածության հարցերով։
Հավաքված տեղեկատվության վերլուծությունից հետո մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի այս ընտանիքներին։ Մարզպետարանից հայտնում են նաև, որ ներկա պահի դրությամբ Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք․ նրանք հաստատվել են Գորիս ու Սիսիան համայնքներում։