Նոյեմբերի 13-ին Սյունիքի Շիկահող գյուղում անցկացվել է «Կորկոտի փառատոնը»։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Փառատոնն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով կորկոտը վերածել կապանյան խոհանոցի այցեքարտի, հայտնում է մարզպետարանը։ Այս տարի փառատոնին մասնակցել է 14 խոհարար, որոնցից լավագույնը ճանաչվել է Արամայիս Փարամազյանը։
Համայնքային բնակավայրերն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացրել են ազգային ուտեստներ։ Փառատոնի գեղարվեստական մասն ապահովել է Կապանի մշակույթի կենտրոնը։
Կորկոտը ներառվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում՝ որպես կապանյան ավանդական ուտեստ: