Հայաստանը մտել է Ռուսաստանի համար ամենաբյուջետային ուղղությունների թոփ 3-ի մեջ արտագնա տարվա վերջին ամսում: Այս մասին Armenia Today-ին հայտնել են ճանապարհորդությունների պլանավորման OneTwoTrip ծառայությունում։
«Դեկտեմբերին Հայաստանն ու Բելառուսը դարձել են արտասահմանյան ամենաէժան ուղղությունները, դեկտեմբերին Ռուսաստանից Երևան ավիատոմսի միջին արժեքը կազմում է 13,3 հազար ռուբլի, դեպի Մինսկ՝ 7,7 հազար ռուբլի»,- նշել են ծառայության փորձագետները։ Բյուջետային ուղղությունների եռյակում է նաև Ղրղզստանը։
Ռուսաստանից Օշ ավիատոմսի միջին արժեքը, համաձայն ծառայության ուսումնասիրության արդյունքների, կազմում է 14 000 ռուբլի։ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիի տոմսը մինչև տարեվերջ կարելի է գնել միջինը 15,4 հազար ռուբլով, հայտնում է OneTwoTrip-ը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը Ռուսաստանի ամենահայտնի ուղղությունների տասնյակում է, որոնց համար նոյեմբեր ամսին ավիատոմսի գինը նվազել է։