Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, տեսակցել կենտրոնում գտնվող երեխաներին։
«Առողջություն մեր բոլոր բալիկներին։ Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։
Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։ Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետեւել իմաստուններին», – գրել է նա Facebook-յան իր էջում։