Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աջակցություն կտրամադրի բոլոր այն գործատուներին, որոնք գործի կընդունեն հաշմանդամություն ունեցող անձանց կամ նպաստառու ընտանիքի անդամներին։ Այս մասին կառավարության փետրվարի 23-ի նիստում ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նա հայտնեց, որ նոր նախագծով սահմանվել են աջակցության տարբեր չափեր՝ կապխած տարիքից, երեխա ունենալու հանգամանքից և հաշմանդամության կարգից։ Աջակցությունից կօգտվեն ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող մարմին և վերջին 3 ամիսներին միաժամանակ ունեցել է առնվազն 10 աշխատող։ Աշխատանքի ընդունված քաղաքացին վերջին 3 ամիսներին չպետք է հարկատու եղած լինի և 6 ամիս չպետք է աշխատանքային հարաբերություններ ունեցած լինի տվյալ գործատուի հետ։
Առնվազն 1 տարով առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուն 12 ամիս շարունակ կստանա աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի 100 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավել, քան 50 000 դրամ։
Նպաստառու ընտանիքի 30-45 տարեկան անդամին աշխատանքի ընդունող գործատուն 6 ամիս շարունակ կստանա աշխատավարձից հաշվված եկամտահարկի 30 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավել, քան 12 000 դրամ, իսկ 63 տարեկանից բարձր տարիքի քաղաքացուն ընդունելիս եկամտահարկի 70 տոկոսի չափով աջակցություն, բայց ոչ ավել, քան 21 000 դրամ։ Իսկ եթե աշխատողը մինչև 5 տարեկան երեխայի խմանող մայր է, ապա նրա գործատուն ևս երեք ամիս աջակցություն կստանա։
Աջակցությունը կտրամադրվի աշխատանքային պայմանագրով սահմանված ծրագրի ավարտից հետո 5 օրվա ընթացքում։