Հուլիսի 5-ին Երևանի երկնքում ինքնաթիռների անակնկալ թռիչքներով պայմանավորված հանրության շրջանում առաջացած խուճապային տրամադրությունների հետ կապված Armenia Today-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից։
«Պետական խորհրդանիշների և սահմանադրության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ինքնաթիռները և ուղղաթիռը իրականացրել են ցուցադրական թռիչք»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակը։
Թորոսյանը հավելեց, որ այդ մասին նաև հրապարակումներ են եղել զանգվածային լրատվամիջոցներում։
Armenia Today-ը ՊՆ և քաղաքապետարանի պաշտոնական էջերում և կայքերում չկարողացավ գտնել միջոցառումների անցկացման ժամանակ թռիչքների հետ կապված որևիցե հաղորդագրություն։
Այսօր՝ հուլիսի 5-ին ՀՀ-ում նշվում է Պետական խորհրդանշանների և Սահմանադրության օրը, որի կապակցությամբ Հանրապետության հրապարակում անցկացվել են տոնական միջոցառումներ, այդ թվում՝ քայլերթ։