Սահմանամերձ Դավիթ Բեկ համայնքի մանկական զարգացման կենտրոնն անցած տարի ամռանը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցից մի քանի օր անց փակվել է, հայտնում է «Փաստ» օրաթերթը՝ հղում անելով գյուղի բնակիչներին:
Թերթը գրում է, որ կենտրոնը հիմնադրվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի և USAID-ի գործակցության արդյունքում: Սակայն, «Փաստ» թերթը ահազանգեր է ստացել Սյունիքից, որ Աննա Հակոբյանի այցից օրեր անց զարգացման կենտրոնի դռները փակվել են ու ցայսօր չեն բացվել:
Երեխաների զարգացման կենտրոնը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում սկսել էր աշխատել 2022 թվականի հունիսի 21-ից։ Ըստ Armenia Today-ի տվյալների՝ կենտրոն ստեղծելու խնդրանքով գյուղի բնակիչները դիմել են Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին։ Ծրագրի իրականացման համար հանձնաժողովը հատկացրել է 70 հազար դոլար: