Մարտի 4-ին Հայաստանում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 13-15, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 7-11 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-9, նախալեռնային շրջաններում՝ 11-13 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան, Տավուշի մարզում՝ 10-13 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 4-7 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 10-14 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 14-16 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-7 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12, նախալեռնային շրջաններում 6-10 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 6-8 աստիճան տաքություն։