Մարտի 8-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ։ Մայրաքաղաքում մարտի 8-ի ցերեկը կանխատեսվում է 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 8-11 աստիճան, Տավուշի մարզում՝ 11-14 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 6-11 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 11-14 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում՝ 4-8 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկն սպասվում է 8-10 աստիճան տաքություն։