Մարտի 25-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, հայտնում են Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 13-12, երեկոյան՝ 5-7 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-4, նախալեռնային շրջաններում՝ 7-9 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 5-7 աստիճան, Տավուշի մարզում՝ 7-10 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 2-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-12 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 9-11, նախալեռնային շրջաններում՝ 4-8 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 25-ին սպասվում է անձրև։ Ցերեկը կդիտվի 6-8 աստիճան տաքություն։