Ապրիլի 15-ին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-16մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 19-21, երեկոյան՝ 13-15 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 11-16 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-13, նախալեռնային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան, Տավուշի մարզում՝ 16-19 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 11-13 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 15-20 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 20-22 աստիճան տաքություն։
Արմավիրում ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-12 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 18-20, նախալեռնային շրջաններում 10-14 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, ապրիլի 15-ի ցերեկն սպասվում է 12-13 աստիճան տաքություն։