Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10։20-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Արագած-Սպիտակ, Արագած-Արթիկ ճանապարհահատվածներում և Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ Թալինի, Արթիկի, Սիսիանի, Աբովյանի, Սևանի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
«Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ։ Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 14-ին
Հայաստանի առանձին շրջաններում դեկտեմբերի 14-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին...