Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) դատապարտել է Եվրոպայի առաջնության եզրափակչից հետո երկրպագուների ռասիստական հայտարարությունները ազգային հավաքականի որոշ խաղացողների նկատմամբ և կոչ է արել պատժել բոլոր մեղավորներին:
Այս մասին հայտնում է FA-ի մամուլի ծառայությունը։
Կիրակի օրը Իտալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում հետխաղյա 11 մետրանոցներով պարտության է մատնել Անգլիային: Հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը կազմել է 1:1: Վերջին անգամ Իտալիայի հավաքականը Եվրոպայի չեմպիոն է դարձել 1968 թվականին։