2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական 6 -րդ մրցաշարի խաղում Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Հիշեցնենք, որ խաղի հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, նա 11 մետրանոց հարվածով գրավեց հակառակորդի դարպասը:
Երկրորդ խաղակեսին հաշիվը հավասարվեց. գոլի հեղինակ դարձավ Նոահ Ֆրիկը։
Նշենք, որ Մեր հավաքականի հաջորդ խաղը կկայանա հոկտեմբերի 8-ին. մրցակիցը Իսլանդիայի հավաքականն է։