Հայկական ծագման 22-ամյա ռուս սամբիստ Սամվել Ղազարյանը առաջին տեղն է գրավել Ռուսաստանի սամբոյի կրտսերների առաջնությունում։ Այս մասին հայտնում է Ռուս-հայկական տեղեկատվական գործակալությունը։
82 կգ քաշային կարգում եզրափակչում Ղազարյանը 4:1 հաշվով հաղթանակ է տարել Մոսկվայից անցյալ տարվա արծաթե մեդալակիր Եգոր Սուխոպարովի նկատմամբ։
Ղազարյանը ծնվել է 1997թ. ապրիլի 3-ին հայկական Մարալիկ քաղաքում։ Մարզիկը Ռուսաստանի առաջնության քառակի հաղթող է, նաև լավագույն արդյունք է ցուցաբերել Եվրոպայի առաջնությունում և դարձել 2014 թ. Հարավային Կորեայում աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։