Հայաստանի շախմատի կանանց ընտրանին սկսեց պայքարն աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ֆրանսիայի հետ և առավելության հասավ 1,5-2,5 հաշվով: Հավաքականում հաղթանակներ տոնեցին Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանու մրցակիցն Ադրբեջանն էր, այստեղ գրանցվեց ոչ-ոքի: Հաջորդիվ Հայաստանի ընտրանին կմրցի Հնդկաստանի և Իսպանիայի դեմ:
Հայաստանի հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի Իսպանիայի Սիտժե քաղաքում: Այն կեզրափակվի հոկտեմբերի 3-ին: Մասնակիցները մրցելու են նոկաուտ համակարգով, և խմբի հաղթողը փորձելու է պայքարել մեդալների համար: