Հայ մարզիկ Անդրանիկ Կարապետյանը Թայլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում վաստակել է փոքր բրոնզե մեդալ։
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։
Անդրանիկ Կարապետյանը հանդես գալով 81 կգ քաշային կարգում Կարապետյանը «պոկում» վարժությունում ցույց է տվել 168 կգ արդյունք, սակայն նրան չի հաջողվել կատարել «հրում» վարժություն, որում նա չի կարողացել 3 փորձից հետո բարձրացնել 195 կգ կշռող ծանրաձողը։
Ծանրամարտի՝ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է 7 մարզիկներով: