Բարսելոնայի գլխավոր մարզիչ, հոլանդացի 58-ամյա մասնագետ Ռոնալդ Կումանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է championat.com-ը։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի արտագնա խաղում «Ռայո Վալյեկանոյի» կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» վարչությունը արտահերթ նիստ է անցկացրել Ժոան Լապորտի գլխավորությամբ, որտեղ էլ հաստատվել է Կումանի հրաժարականը:
Mundo Deportivo-ն իր հերթին տեղեկացնում է, որ «Ալ Սադի» գլխավոր մարզիչ, կատալոնական ակումբի նախկին ավագ Չավի Հերնանդեսը համաձայնել է գլխավորել «Բարսելոնայի» ղեկավարությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետը կարող է իր պարտականությունների կատարմանն անցնել հավաքականների խաղերի դադարից հետո: Այդ ընթացքում կողմերը մի քանի հարց պետք է լուծեն։ Նախ, Չավին պետք է լուծի «Ալ Սադի» հետ գործող պայմանագիրը։ Երկրորդ՝ պետք է համաձայնեցվի նոր մարզչական շտաբը։