Ուկրաինայում բնակվող և Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին և դարձել «IBF Inter-Continental»-ի տիտղոսակիր: Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Մենամարտը կայացել Է Գերմանիայի Կարլսրուե քաղաքում կայացած Facher Sport Management բռնցքամարտի երեկոյի ժամանակ։ 25-ամյա մարզիկը 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է իր մրցակցին:
Պարբերականը հիշեցնում է, որ Չուխաջյանը վերջին անգամ մարտ էր անցկացրել անցած տարվա հուլիսին՝ հաղթելով Նիկարագուայից Ռոբերտո Արիասին։