Ալբերտ Ազարյանն այսօր դարձավ 93 տարեկան։ Ազարյանն Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն է, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ։
Նա մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկե 42 արծաթե և 10 բրոնզե մեդալ: ԽՍՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման, որից ինը անգամը օղակների համարով: 1964-2000թ. եղել է օլիմպիական խաղերի պատվավոր հյուր: Նրան շնորհվել են ԽՍՀՄ վաստակավոր վարպետի, միջազգային վարպետի, միջազգային կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչումները: 1999թ. Ալբերտ Ազարյանին շնորհվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսորի կոչում։