Հայաստանում տեղի կունենա գեղասահքի 2022-2023 մրցաշրջանի Գրան – պրիի չորրորդ փուլը: Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Ըստ աղբյուրի, Գրան – պրիի փուլը տեղի կունենա սեպտեմբերի 21-24-ը՝ Երևանում:
Մրցաշարի 1 – ին փուլը կանցկացվի Ֆրանսիայի Կուրշևել քաղաքում օգոստոսի 24-27 – ը, երկրորդը՝ Չեխիայի Օստրավայում՝ օգոստոսի 31 – ից սեպտեմբերի 3-ը, երրորդը՝ Ռիգայում սեպտեմբերի 7-10-ը, հինգերորդ փուլը՝ Ֆրանսիական Գրենոբլում՝ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը, 6-րդը՝ Լեհաստանի Գդանսկ քաղաքում՝ հոկտեմբերի 5-ից 8-ը, իսկ 7-րդը՝ իտալական Էնյա քաղաքում՝ հոկտեմբերի 12-15-ը:
Ռուսաստանցի և բելառուս մարզիկները հեռացվել են գեղասահքի մրցաշարերից։