Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը: Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ կիսապաշտպանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:
Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ հայ ֆուտբոլիստն այժմ հանդես կգա միլանյան «Ինտեր» ակումբում։ 33-ամյա Մխիթարյանը նրանց միացել է ազատ գործակալի կարգավիճակով: Անցած մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Հայաստանի հավաքականի նախկին ավագը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայում։ Ընդհանուր առմամբ, Մխիթարյանը Ռոմայի կազմում անցկացրել է 117 հանդիպում, որոնցում խփել է 29 գոլ։