Օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում տեղի է ունեցել Գնդակային հրաձգություն սպորտաձևի 2022 թվականի 10մ, վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը:
Հայ հրաձիգներն, ընդհանուր հաշվով, նվաճել են 4 մեդալ։
ԻՆչպես հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, մեծահասակների պայքարում բրոնզե մեդալ են նվաճել Լիլիթ Մկրտչյանն ու Արուսյակ Գրիգորյանը։
Երիտասարդների պայքարում պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել Գոռ Խաչատրյանը, իսկ Գոհար Հարությունյանը դարձել է բրոնզե մեդալակիր։