Մարիամ Մկրտչյանը նվաճել է Անթալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը Այս մասին հայտնում են Հանրային հեռուստատեսության մամուլի ծառայությունից։
Նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը սև ֆիգուրներով պարտության է մատնել իռլանդացի Տրիշա Կանյամարալային և 7.5 միավորով գլխավորում է շախմատային մրցաշարի աղյուսակը։ Մոտակա 4 հետապնդողները հետ են նրանից 1.5-ական միավորով։
Նշենք, որ դեռևս սեպտեմբեր ամսին Մարիամը մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն էր հռչակվել։