Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթական մեկնարկ է ունեցել Մոնտե Կառլոյում տեղի ունեցող «Masters» հեղինակավոր մրցաշարում՝ դուրս գալով մրցաշարի երկրորդ շրջան: Այս մասին հայտնում է RBC-ն։
Նա հաղթել է իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Դանիել Էվանս (Մեծ Բրիտանիա)-Իլյա Իվաշկո (Բելառուս) զույգի հաղթողը:
Խաչանովը առաջին շրջանում 6:2, 6:2 հաշվով հաղթել է աշխարհի 24-րդ ռակետ, իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինային։
Մոնտե Կառլոյի մրցաշարը կավարտվի ապրիլի 16-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 5,7 մլն եվրո: