Իսպանիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են 3 մեդալ, այդ թվում՝ ոսկե, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։
«Յուրիկ Հովեյանը (63 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Էրեմենկոյին։ Վիգեն Նազարյանը (87 կգ) նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով վրացի ըմբիշ Աչիկո Բոլկվաձեին։ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մոհամմեդ Չաքիրին և դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ հայ ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք ըմբիշին և դուրս եկել ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ։ Եզրափակիչ էր դուրս եկել նաև ՀՀ մեկ այլ ներկայացուցիչ՝ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) պետք է պայքարեր բրոնզե մեդալի համար։