Իսպանիայում ընթացող «Benasque Open 2023» շախմատի միջազգային մրցաշարում շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա առաջատարն է, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հովհաննիսյանը 7 հնարավորից վաստակել է 6.5 միավոր։
Մրցաշարին մասնակցում է նաև հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը, որը վաստակել է 6 միավոր և այժմ կիսում է 2-13-րդ հորիզոնականները, հայտնում է ֆեդերացիան։
Ավելի վաղ հայ շախմատիստները հաջող մրցելույթներ էին ունեցել նաև Վրաստանի Բաթում քաղաքում տեղի ունեցած «Batumi Municipality Cup-2023» շախմատի միջազգային մրցաշարում: