Եթե «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում, ապա պետք է մտածի ոչ թե կարիերայի, այլ հայրենիքի մասին, Championat.com- փոխանցմամբ «Матч ТВ»-ին ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, ինչպես նաև «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը։
«Մեր հավաքականին լավ ֆուտբոլիստներ են պետք, բայց թե՛ ինձ համար, թե՛ երկրպագուի համար կարևոր է, որ ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում խաղաղալու որոշումը սրտանց կայացնի։ Նույն Յուրա Մովսիսյանը կարող էր խաղալ ԱՄՆ-ի հավաքականում, բայց ընտրեց Հայաստանը։ Ես Նիդերլանդների հավաքականում խաղալու տարբերակ ունեի, բայց ցանկանում էի հանդես գալ Հայաստանի թիմում։ Հայաստանի համար պետք է խաղալ սրտով՝ մտածելով ոչ թե կարիերայի, այլ հայրենիքի մասին»,-ասել է նա։
Սեպտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ Էդգար Սևիկյանը մերժել էր Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը, քանի որ արդեն որոշել էր հանդես գալ Հայաստանի հավաքականում։