Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին և Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ նախագահի ընտրություններում աջակցություն է հայտնել Արաս Օզբիլիսին։
«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկն ու անհատականությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս կնպաստեն մեր երկրում ֆուտբոլի աճին: Ես քեզ հետ եմ, իմ ընկեր, և քեզ հաջողություն եմ մաղթում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը։
Ավելի վաղ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը իր դեմ դուրս եկած հայկական ֆուտբոլային ակումբներին մեղադրել էր գերիշխող դիրք գրավելու փորձի մեջ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մելիքբեկյանի դեմ հանդես են եկել հայկական երկու առաջատար ակումբներ, չորս ակումբների ֆանատական շարժումներ («Ուրարտու», «Փյունիկ», «Արարատ Արմենիա» և «Շիրակ»):
ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին․ պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: