Ստավրոպոլի երկրամասից ռուս ըմբիշ Ռոբերտ Մուրադյանը (86 կգ) դարձել է մինչև 20 տարեկան մարզիկների ազատ ոճի ըմբշամարտի Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի (NCFD) առաջնության ոսկե մեդալակիր, հաղորդում է Wrestling Armenia տելեգրամ ալիքը։
Իր հերթին, հունահռոմեական ոճի ըմբշամարտում մինչև 17 տարեկան տղաների Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի առաջնությունում Հյուսիսային Օսիայից 92 կգ քաշային Արթուր Մարգարյանը նույնպես դարձել է հաղթող։
Ստավրոպոլի երկրամասից 92 կգ քաշային Արայիկ Ահարոնյանը մինչև 15 տարեկան տղաների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։ Մրցաշարում արծաթե մեդալակիր է դարձել Կարեն Զախարյանը (92 կգ), իսկ Արսեն Ավանեսյանը (35 կգ) և Արայիկ Ավակյանը (62 կգ) մրցաշարում նվաճել են բրոնզե մեդալներ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտում մինչև 20 տարեկան մարզիկների Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի առաջնությունում 67 կգ քաշային Արտեմ Իսախանյանը բրոնզե մեդալ է նվաճել։