Բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը նվաճել է Բռնցքամարտի միջազգային կազմակերպության (IBO) Intercontinental չեմպիոնական թափուր տիտղոսը, գրում է sportball24.com-ը։
Բելգիայում կայացած մրցաշարի ժամանակ նա 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է տանզանացի Թոնի Ռաշիդին։
Հայ մարզիկն իր կարիերայում նվաճել է չորրորդ չեմպիոնական գոտին։ Նա (IBO) Intercontinental, WBC Francophone և BeNeLux տիտղոսակիր է։