Երիտասարդ հայ բռնցքամարտիկներն առնվազն 4 բրոնզե մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հայ մարզիկներից կիսաեզրափակիչ են դուրս եկել 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը:
Ֆեդերացիան հայտնում է, որ կիսաեզրափակիչները կկայանան այսօր։
Փետրվարի 5-ին բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը նվաճել էր Բռնցքամարտի միջազգային կազմակերպության (IBO) Intercontinental չեմպիոնական թափուր տիտղոսը: